Մատչելիության հղումներ

Ղազախստանում Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ են ձերբակալվել


Ղազախստան - Ոստիկանությունը ձերբակալում է ցուցարարներին, Աստանա, 21-ը մարտի, 2019թ․
Ղազախստան - Ոստիկանությունը ձերբակալում է ցուցարարներին, Աստանա, 21-ը մարտի, 2019թ․

Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է մոտ երկու տասնյակ ակտիվիստների, որոնք բողոքի ցույց են անցկացրել՝ Աստանան նախկին նախագահի պատվին Նուրսուլթան անվանելու դեմ:

Նախօրեին համացանցում առնվազն երկու ստորագրահավաք էր սկսվել՝ «առանց ժողովրդի հետ լեգիտիմ քննարկումների քաղաքը վերանվանելու դեմ», որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են միացել:

Ղազախստանի խորհրդարանը քաղաքի անունը փոխելու որոշումն ընդունեց երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում: Առաջարկը ներկայացրել էր երկրի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո:

Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2020 թվականին կայանալիք ընտրությունները: Մի քանի թեկնածուներ արդեն հայտարարել են այդ ընտրություններին մասնակցելու մասին, նրանց թվում է նաև Ղազախստանի նախկին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, ով երեկ ստանձնել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG