Մատչելիության հղումներ

Ուտրեխտի հարձակման զոհերի թիվը հասավ 3-ի


Նիդերլանդներում իշխանությունները որոնում են 37-ամյա թուրք տղամարդու՝ այսօր Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 3 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել:

Զինված միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում: Զինված տղամարդը, ըստ ականատեսների, կրակ է բացել անցորդների ուղղությամբ և դիմել փախուստի: Իրավապահները խիստ հավանական են համարում ահաբեկչության վարկածը։

Նիդերլանդների Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Փիթեր-Յաափ Ալբերսբերգը հայտարարել է՝ տրամվայի կանգառում կատարված հարձակումը միակը չի եղել օրվա ընթացքում:

Մանրամասները տե՛ս այստեղ​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG