Մատչելիության հղումներ

Հոլանդական Ուտրեխտում կրակոցներ են հնչել.ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը


Նիդերլանդներում գտնվող Ուտրեխտ քաղաքի կենտրոնում քիչ առաջ կրակոցներ են հնչել: Երկրի ոստիկանությունը չի բացառում, որ միջադեպը ահաբեկչական բնույթ ունի:

Հոլանդական իշխանություններն առայժմ հավելյալ մանրամասներ տեղի ունեցածի վերաբերյալ չեն հաղորդում: BBC-ի տեղեկություններով, քիչ առաջ մեկնարկել է երկրի ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցությունը:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն իրեն «լրջորեն մտահոգում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG