Այսօր ցերեկը, մարտի 17-18-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 19-ի գիշերը կնվազի 3-4, 19-ի ցերեկը, 20-21-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր երեկոյան ժամերին, մարտի 17-18-ը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: