Մատչելիության հղումներ

Փաշինյան. 11 հազար 281 նպաստառու ամսական 100 հազար դրամ և ավելի վարկ է փակում


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում», - ուրբաթ երեկոյան Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն»:

«Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ»,- ընդգծում է Փաշինյանը և գրառումն ամփոփում հարցով. - «Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG