Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների զոհերի թիվը հասել է 49-ի


Նոր Զելանդիա - Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին, Քրայսթչըրչ, 15-ը մարտի, 2019թ․
Նոր Զելանդիա - Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին, Քրայսթչըրչ, 15-ը մարտի, 2019թ․

Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա կատարված հարձակումների զոհերի թիվը հասել է 49-ի, մի քանի տասնյակը ծանր վիրավոր են:

Ձերբակալված է չորս կասկածյալ՝ երեք տղամարդ և մեկ կին, տղամարդկանցից մեկին մարդասպանության մեղադրանք է առաջադրված, նա 20 տարեկան է: Այս պահին, սակայն, հստակ չէ՝ ընդհանուր առմամբ քանի մարդ է մասնակցել զինված հարձակմանը:

Ոստիկանությունը դեպքի վայրից առգրավել է ինքնաշեն պայթուցիկ նյութեր, զենք-զինամթերք: Դատելով դրանց քանակից՝ փորձագետները եզրակացնում են, որ հարձակումը եղել է մանրազնին ծրագրված և նախապես մշակված:

Սա Նոր Զելանդիայի պատմության ամենասև օրերից մեկն է, հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը:

Հարձակումները տեղի են ունեցել Քրայսթչըրչ քաղաքում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Մզկիթներում, ըստ հաղորդումների, 200-300 մարդ է եղել:

Ոստիկանությունը հորդորել է քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում տներից դուրս չգալ, դպրոցներում դասերը դադարեցվել են:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG