Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով 40 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել


Նոր Զելանդիա - Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին, Քրայսթչըրչ, 15-ը մարտի, 2019թ․
Նոր Զելանդիա - Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին, Քրայսթչըրչ, 15-ը մարտի, 2019թ․

Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով 40 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել:

Հարձակումները տեղի են ունեցել Քրայսթչըրչ քաղաքում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հրազենով զինված անձը կամ անձինք ներխուժել են մզկիթներ և անկանոն կրակ բացել հավատացյալների վրա:

Տեղի ունեցածը երկրի վարչապետ Ջասինդա Արդըրնը «ահաբեկչական ակտ» է որակել: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել է 4 մարդ, երկրում անվտանգությանն սպառնալիքի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG