Մատչելիության հղումներ

Այսօր կշարունակվեն Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները. Վիկտոր Մնացականյան


Այսօր կշարունակվեն Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Այսօր աշխատանքներն ավարտեցինք։ Մենք ևս մի քանի օրվա աշխատանքներ ունենք՝ կամաց-կամաց ապամոնտաժելու, կարծում եմ, որ վաղը կշարունակենք՝ ավելի շատ մեծ ուժերով, և ստեղ նաև մեզ համար շատ կարևոր են էս ծառերը, հատուկ տեխնիկա բերենք, որ էս ծառերն ապամոնտաժենք՝ ազատագրենք, նոր մնացածը շարունակենք։ Երկրորդ փուլով էս ծառերն ենք ազատելու, տանիքները հանենք և էն անօրինական շինությունը, հաջորդը՝ մյուս օրը լինելու է կտրատման, մասնատման աշխատանքները, ապա՝ տեղափոխման, հետո էդ բետոնային աշխատանքները՝ հանելու, և վերջապես կգանք, կտեսնենք նորմալ ճեմուղին, զբոսայգին Օպերայի տարածքում», - ասաց Մնացականյանը։

Նա նշեց, որ ընդհանուր աշխատանքները կտևեն մոտ տասը օր։

«Մեկը խոսում է՝ օրենքը չգիտի, մեկը խոսում է՝ որոշումը չգիտի, մեկը պատմությունը չգիտի Երևանի, թողեք մենակ խոսեն։ Ստեղ որևէ մեկը, որևէ շահ, օրինակ, տուն պահելու, չկա տենց բան, մեր քաղաքային իշխանությունները, մեր կառավարությունը, որևէ մեկը, մենք միայն ստեղծում ենք, խնդրում եմ հավատացեք, չկա տենց բան, դժվար է, ցավոտ է, սպասեք, մի քիչ զինվեք համբերությամբ, կտեսնեք, թե շուտով ինչ Երևան ենք ունենալու», - ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երկու օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք երեկ փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում մինչև երեկո շարունակում էր մնալ լարված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG