Մատչելիության հղումներ

Զինծառայող Համլետ Ավագյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


ՀՀ ԶՈւ զինծառայողի սաղավարտ, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողի սաղավարտ, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել է, որ մարտի 12-ին ժամը 17-ի սահմաններում նախարարության N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը (ծնված 2000թ., 2018-2 զորակոչ, Շիրակի մարզի զ/կ) բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Ավագյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել Համլետ Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG