Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ զինվոր է մահացել, մահը հակառակորդի կրակից չի եղել. ՊՆ խոսնակ


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Երեկ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է Հայաստանի զինված ուժերի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին», - գրել է Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG