Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից. Շուշան Դանիելյան


Ոստիկանները դուրս են բերում ցուցարարներին փողոցի երթևեկելի մասից, Երևան, 14 մարտի, 2019թ.

Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն՝ դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից», - գրել է Դանիելյանը:

Նրա փոխանցմամբ, այսօր ՝ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Ոստիկանության աշխատակիցը /Ա. Կ. 1992 թվականի ծնված/ ստացել է գլխի շրջանի վնասվածք, իսկ մյուս քաղաքացին /Հ. Ս. 1953 թվականի ծնված/ ստացել է գոտկային շրջանի վնասվածք», - գրել է Դանիելյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց 16 քաղաքացի՝ ոստիկանների օրկնական պահանջը չկատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG