Մատչելիության հղումներ

Օպերայի հարակից տարածքից ոստիկանության բաժին է տարվել 16 քաղաքացի. Ջանոյան


Ոստիկանները դուրս են բերում ցուցարարներին փողոցի երթևեկելի մասից, Երևան, 14 մարտի, 2019թ.

Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին է տարվել 16 քաղաքացի՝ ոստիկանների օրկնական պահանջը չկատարելու հակար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG