Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը վաղը կհանդիպի Զոհրաբ Մնացականյանի հետ


Մնացականյան-Լայչակ հանդիպում Գերմանիայում, հունվար, 2019թ.
Մնացականյան-Լայչակ հանդիպում Գերմանիայում, հունվար, 2019թ.

Աշխատանքային այցով այսօր Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, մարտի 13-ին, ժամը 10:00-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG