Մատչելիության հղումներ

2018-ի հունվարի համեմատ առկա է գների որոշակի բարձրացում․ Արտակ Մանուկյան


Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյան, արխիվ
Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյան, արխիվ

2018-ի հունվարի համեմատ առկա է գների որոշակի բարձրացում, Ֆեյսբուքի իր էջում գրել է տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։

Նա ներկայացրել է «մոնիտորինգային թարմ տվյալներ»՝ 19 ապրանքների մասով։

«Համադրված են 2018-ի հունվարի գները՝ 2019-ի փետրվարի նկատմամբ։ Եթե նույն նշված ապրանքային հավաքածուն օգտագործեիք միատեսակ չափաքանակներով, ապա 2018-ի հունվարին 19 ապրանքներից կազմված հավաքածուն միջինացված գներով կկազմեր 20 հազար 179 դրամ։ 2019-ի փետրվարին նույն հավաքածուն կազմում է 20 հազար 211 դրամ։ Ամփոփելով պետք է նշել, որ 2018-ի հունվարի համեմատ առկա է գների որոշակի բարձրացում, որը կոնկրետ նշված հավաքածուի միավոր սպառման միջինացված գների պարագայում կազմում է շուրջ 0,2 տոկոս։

Հ․Գ․ 2018-ի փետրվարը չունեմ, որ 2018-ի փետրվարի հետ համեմատեմ, բայց ունեմ 2019-ի հունվարը։ Եթե վերլուծենք 2018-ի հունվարը 2019-ի հունվարի նկատմամբ, ապա հավաքածուի արժեքը 2019-ի կլինի 20 հազար 440, կամ հավաքածուի արժեքը թանկացած կլինի 1.3 տոկոսով՝ ի հաշիվ ռոբուստա տեսակի սուրճի շուրջ 27 տոկոս թանկացման», - գրել է Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG