Մատչելիության հղումներ

Իրանը հույս ունի, որ Եվրամիության մշակած առևտրային նոր մեխանիզմը կսկսի գործել մինչև մարտի 20-ը


Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի, արխիվ

Իրանը հույս ունի, որ նոր առևտրային մեխանիզմը, որը թույլ կտա օտարերկրյա ընկերություններին Թեհրանի հետ գործարքներ վարել, երկու շաբաթվա ընթացքում կսկսի աշխատել:

«Հուսով ենք, որ դա տեղի կունենա մինչև Իրանի օրացուցային տարվա վերջը», - Վիեննայում լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին` նշելով մարտի 20-ը:

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վճարման նոր մեխանիզմ են մշակել՝ հայտնի որպես INSTEX, որպեսզի հնարավորություն ունենան ֆինանսներ ուղղել Իրան, փորձելով պահպանել Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը՝ չխախտելով ամերիկյան պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG