Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է ֆիզիկոս Դավիթ Սեդրակյանին և նրան հանձնել պետական բարձր պարգևը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար անվանի ֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի Պետական համալսարանի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Նախագահն այսօր այցելել է անվանի ֆիզիկոսին և հանձնել պետական բարձր պարգևը:

Արմեն Սարգսյանը ջերմ ու մտերմիկ զրույց է ունեցել իր վաղեմի դասախոսի հետ, հիշել համալսարանական ուսանողության տարիները և պրոֆեսոր Սեդրակյանի կարդացած հետաքրքիր դասախոսությունները, ինչպես նաև նրա հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրը։

Նշելով, որ ակադեմիկոս Սեդրակյանը կրթել, գիտելիք ու մասնագիտական հմտություններ է փոխանցել բազմաթիվ սերունդների, Սարգսյանը նրան մաղթել է առողջություն և ամենայն բարիք, փոխանցում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG