Մատչելիության հղումներ

Վաղվանից տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով


Այսօր, առաջիկա գիշերը, մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 6-7 աստիճանով:

Երևանում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 8-ի ցերեկը, մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG