Մատչելիության հղումներ

Գուայդոն աջակիցներին կոչ է արել կրկին փողոց դուրս գալ


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Էկվադորում, 2-ը մարտի, 2019թ․
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Էկվադորում, 2-ը մարտի, 2019թ․

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որին Վաշինգտոնն ու մի շարք արևմտյան երկրներ ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ, կոչ է արել աջակիցներին այսօր կրկին փողոց դուրս գալ, երբ ինքը կվերադառնա հայրենիք՝ Լատինական Ամերիկայի դաշնակիցների հետ հանդիպումից հետո:

Գուայդոն Կոլումբիա էր մեկնել Վենեսուելա մարդասիրական օգնություն հասցնելու, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ միջազգային ջանքերը համախմբելու նպատակով: Մինչ այդ իշխող վարչակազմը հետաքննություն էր սկսել Գուայդոյի դեմ և արգելել էր լքել երկիրը: Այժմ, Վենեսուելա վերադառնալու դեպքում նրան ազատազրկում է սպառնում:

Ինքը Գուայդոն պնդում է, թե իր հնարավոր կալանավորումը կդառնա Վենեսուելայի կառավարության «վերջին սխալներից առաջինը»:

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, իր հերթին, Թվիթերում գրել է, թե Գուայդոյի անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կարժանանա «Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG