Մատչելիության հղումներ

Խուան Գուայդոն հայտարարել է Վենեսուելա վերադառնալու մասին՝ չնայած ձերբակալման վտանգին


Խուան Գուայդոն հայտարարել է, որ Էկվադորից վերադառնալու է Վենեսուելա, ու բողոքի նոր ցույցերի կոչ արել ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը՝ իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Գուայդոն, շաբաթվա ընթացքում այցելել է Կոլումբիա, Բրազիլիա, Արգենտինա, Պարագվայ, Էկվադոր՝ փորձելով աջակցություն ստանալ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը տապալելու և անցումային կառավարություն ձևավորելու համար: Էկվադորում երեկ նա ասել է, թե վերադառնում է Վենեսուելա, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել: Այսօր նախատեսված է նրա ասուլիսը, որից հետո նա հավանաբար կվերադառնա Վենեսուելա՝ չնայած ձերբակալման վտանգին:

Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը նրա դեմ գործ էր հարուցել ու արգելել դուրս գալ երկրի սահմաններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG