Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը


Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը։

Արարատյան Հայրապետական թեմի հրապարակած պարզաբանման համաձայն, սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին, որը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG