Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի


Արխիվային լուսանկար

Հայաստանի տարածքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG