Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի նախագահը ընդունել է Մասիս Մայիլյանին


Այսօր Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ։

Անատոլի Բիբիլովը հույս է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում և, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայի և Արցախի միջև կզարգանա երկուստեք փոխշահավետ համագործակցություն:

Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG