Մատչելիության հղումներ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ այսօր ժամը 20-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտաճանապարհներին և
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG