Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր և փետրվարի 19-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի և 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG