Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ցավակցագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ այդ երկրի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ Վեհափառը Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների անունից վշտակցություն է հայտնել Իրանի նախագահին, բարեկամ ժողովրդին և զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Չորեքշաբթի օրը Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 27 զինծառայող, կան տասնյակ վիրավորներ:
Երեկ Իրանի նախագահին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: