Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երեկ Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ: Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG