Մատչելիության հղումներ

Վենեսուելայի ընդդիմությունը շարունակում է բազմահազարանոց ցույցերը


Վենեսուելա - Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Կարակասում հանրահավաքի ժամանակ, 12-ը փետրվարի, 2019թ․
Վենեսուելա - Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Կարակասում հանրահավաքի ժամանակ, 12-ը փետրվարի, 2019թ․

Վենեսուելայում ընդդիմությունը շարունակում է բազմահազարանոց ցույցերը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով ոչ միայն մերժում է հրաժարականի պահանջը, այլև արգելում է, որ սննդի ու բժշկական օգնության կարիք ունեցող երկիր մարդասիրական օգնություն մտնի:

Ելույթ ունենալով հանրահավաքում՝ նրա մրցակից, արևմտյան մի շարք երկրների կողմից ժամանակավոր նախագահ ճանաչված Խուան Գուայդոն հայտարարել է՝ չնայած Մադուրոյի արգելքին՝ տասն օրից մարդասիրական օգնությունը կմտնի Վենեսուելա:

Մադուրոն, իր հերթին, պահանջում է, որ Արևմուտքը, նախ և առաջ՝ Միացյալ Նահանգները, մարդասիրական օգնություն ուղարկելու փոխարեն վերացնի իր վարչակազմի ու նավթային պետական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG