Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում:
«Վլադիմիր Պուտինը մտադիր է խաթարել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, մի սխալվեք, դրանում մենք պետք է շատ վստահ լինենք», - Բրատիսլավայում լրագրողներին ասել է Փոմփեոն:
Սլովակիան ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ուղևորության երկրորդ կանգառն էր, որտեղից նա մեկնել է Լեհաստան: Առաջին կանգառը Հունգարիան էր, Փոմփեոն մտադիր է այցելել նաև Բելգիա և Իսլանդիա։