Մատչելիության հղումներ

Փոմփեո․ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ներգրավվածություն ունենա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում


Հունգարիա - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանում է Բուդապեշտ, 11-ը փետրվարի, 2019թ․
Հունգարիա - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանում է Բուդապեշտ, 11-ը փետրվարի, 2019թ․

Պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի շատ ներգրավվածություն ունենա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, քանի որ Ռուսաստանը փորձում է պառակտել Արևմուտքը:

Հինգ եվրոպական երկրներ շրջայցի առաջին օրը՝ փետրվարի 11-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Փոմփեոն կարևորել է ժողովրդավարության և օրենքի գերիշխանության խթանումը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հատուկ ընդգծել է Կենտրոնական Եվրոպայի ու մասնավորապես Հունգարիայի կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ոլորտից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG