Մատչելիության հղումներ

Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են քաղաքական միջամտության համար. Փոմփեո


Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են գիշատիչ ներդրումների և քաղաքական միջամտության համար:

Հիշեցնելով կոմունիզմի փլուզման 30-ամյակի մասին՝ Փոմփեոն կոչ է արել դիմակայել Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությանը, որոնք, ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով, սպառնալիք են ժողովրդավարության և ազատ շուկայի համար:

Սլովակիան Մայք Փոփեոյի եվրոպական ուղևորության երկրորդ կանգառն է, առաջինը Հունգարիան էր, նա մտադիր է այցելել նաև Լեհաստան, Բելգիա և Իսլանդիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG