Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականներ․ Բյուջեի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել


ԱՄՆ - Սենատոր Ռիչարդ Շելբին զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 11-ը փետրվարի, 2019թ․
ԱՄՆ - Սենատոր Ռիչարդ Շելբին զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 11-ը փետրվարի, 2019թ․

Միացյալ Նահանգների կոնգրեսականները հայտարարում են, որ «սկզբունքային համաձայնության են հասել» բյուջեի նախագծի շուրջ, որը թույլ կտա խուսափել նոր «շաթդաունից»՝ կառավարության մասնակի սառեցումից: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

Առայժմ, սակայն, հստակ չէ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն կտա՞ շաբաթներ շարունակվող բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությանը:

Տարվա բյուջեի շուրջ բանակցությունները փակուղի են մտել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի ծրագրի պատճառով, որի համար նախագահը պահանջում է ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնել:

Կոնգրեսականների խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել հատկացնել այդ գումարի միայն մի մասը:

Եթե կողմերին չհաջողվի վերջնական համաձայնության գալ մինչև այս շաբաթվա վերջ, ապա ամերիկյան կառավարությունը կարող է կրկին մասնակի սառեցնել աշխատանքը:

Կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը երեք շաբաթով դադարեցնելու պայմանավորվածությունը ձեռք բերվեց հունվարի վերջին՝ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում ամենաերկարատև «շաթդաունից» հետո, երբ 35 օր շուրջ 800 հազար պետական պաշտոնյաներ աշխատավարձ չէին ստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG