Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է «շաթդաունը» երեք շաբաթով դադարեցնելու գործարքի մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը երեք շաբաթով դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել։

Սպիտակ տան այգում խոսելով 35 օր տևած «շաթդաունի» մասին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնության շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե չի ընդունի կառավարության մասնակի ֆինանսավորման սառեցումը դադարեցնելու որևէ գործարք, եթե այն չներառի «շատ խոշոր կանխավճար Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար»։

Սա ամենաերկարատև «շաթդաունն» էր Ամերիկայի պատմության ընթացքում: Շուրջ 800 հազար պետական պաշտոնյաներ աշխատավարձ չեն ստացել։ Նրանց բնորոշելով որպես «անհավատալի հայրենասերների»՝ Թրամփը խոստացել է, որ պետական հատվածի աշխատողնեը կստանան իրենց ողջ աշխատավարձը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG