Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, շնորհավորական ուղերձում Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ:

Նախագահը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG