Մատչելիության հղումներ

Իրանը նշում է Իսլամական հեղափոխության 40-ամյակը


Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը նշում է Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Չորս տասնամյակ առաջ տապալվեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահի իշխանությունը, ու երկրում հաստատվեցին իսլամական կարգեր, այաթոլա Խոմեյնին դրսից վերադարձավ Թեհրան ու դարձավ երկրի առաջնորդ:

Այսօրվա տոնակատարության կապակցությամբ հայտարարվել է, որ 50 հազար կալանավորներ ազատ կարձակվեն, կամ կկրճատվի նրանց պատժաչափը: Իրանում շուրջ 250 հազար մարդ կա բանտարկված:

Իսլամական հեղափոխության տարեդարձը Իրանը նշում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի ծանր պատժամիջոցների տակ, տնտեսական վատ վիճակի ու բարձր սղաճի պայմաններում:

Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Թեհրանի կենտրոնական հրապարակում: Հանրահավաքում ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի դեմ «դավադրության» համար ու նաև հայտարարել, որ չնայած ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ճնշումներին, Իրանը վճռական է՝ զարգացնելու իր զինված ուժերն ու հրթիռային ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG