Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին․ Արարատ Միրզոյան


Արարատ Միրզոյան, արխիվ
Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ի նիստում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Ծրագիրը քննարկելու նպատակով ԱԺ նիստ տեղի կունենա փետրվարի 12-ին ժամը 10։00-ին», - գրել է Միրզոյանը։

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունեց հնգամյա ծրագիրը։

Նախքան քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և ըստ էության այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG