Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանը այսօր կքվեարկի ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության փաստաթղթի վերաբերյալ

Հունաստանի խորհրդարանը քննարկում է Մակեդոնիայի հետ համաձայնագիրը, Աթենք, 23-ը հունվարի, 2019թ․
Հունաստանի խորհրդարանը քննարկում է Մակեդոնիայի հետ համաձայնագիրը, Աթենք, 23-ը հունվարի, 2019թ․

Սպասվում է, որ այսօր երեկոյան Հունաստանի խորհրդարանում քվեարկություն կանցկացվի հարևան Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցության փաստաթղթի վերաբերյալ։

Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին հուշագիրը պաշտոնական Սկոպյեն ստորագրել է երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Մակեդոնիան, հիշեցնենք, համաձայնել է փոխել երկրի անվանումը՝ դարձնելով Հյուսիսային Մակեդոնիա, ինչն էլ բալկանյան երկրի համար բացեց ճանապարհը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ:

Այդպիսով, մոտենում է տասնամյակներ տևած վեճի հանգուցալուծումը:

XS
SM
MD
LG