Մատչելիության հղումներ

Հունաստանն ու Մակեդոնիան «պատմական» համաձայնագիր ստորագրեցին


Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետերը փաստաթղթի ստորագրման արարողությանը, հունիսի 17, 2018
Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետերը փաստաթղթի ստորագրման արարողությանը, հունիսի 17, 2018

Այսօր Հունաստանի և Մակեդոնիայի արտգործնախարարները երկարամյա վիճաբանությունը հարթելու համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի Մակեդոնիան այսուհետ կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: Նախկին հարավսլավական երկրի անվանման շուրջ Աթենքի ու Սկոպյեի միջև վիճաբանությունը 27 տարի շարունակվում էր, քանի որ Հունաստանում ևս Մակեդոնիա նահանգ կա: Այսօր ստորագրված համաձայնագիրը պատմական է համարվում:

Փաստաթուղթը ստորագրվել է Հունաստանի, Մակեդոնիայի և Ալբանիայի սահմանների միջև ընկած Պրեսպա լճի մոտ գտնվող հյուրատանը: Արարողությանը մասնակցել են Հունաստանի ու Մակեդոնիայի վարչապետերը, Եվրամիության առաջնորդները, ՄԱԿ-ի միջնորդ Մեթյու Նիմեցը, ով նույնպես ստորագրեց փաստաթուղթը: Համաձայնագիրը պետք է վավերացվի Հունաստանի ու Մակեդոնիայի խորհրդարաններում, իսկ Մակեդոնիայում նաև հանրաքվեի է դրվելու: Երկու կողմում էլ համաձայնագրին ընդդիմախոսներ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG