Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը երկրորդ անգամ ուղերձով հանդես եկավ և երրորդ անգամ ելույթ ունեցավ Կոնգրեսի երկու պալատների միացյալ նիստում։
Ելույթը տեղի ունեցավ Կոնգրեսի դեմոկրատների հետ ներքաղաքական հակասության սրման ֆոնին՝ կառավարության ֆինանսավորման 35-օրյա մասնակի դադարեցումից հետո, որն ամենատևականն էր Ամերիկայի պատմության մեջ։ Shutdown-ի պատճառով Թրամփի ուղերձը մեկ անգամ հետաձգվել էր:
Կառավարության մասնակի ֆինանսավորման դադարեցումը տեղի ունեցավ, երբ դեմոկրատները հրաժարվեցին հաստատել բյուջեն, որով ֆինանսավորում է նախատեսված Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի երկայնքով պատի կառուցման համար: Այդ պատը, Թրամփի պնդմամբ, անհրաժեշտ է՝ կասեցնելու համար ապօրինի միգրանտների հոսքը Միացյալ Նահանգներ և թմրամիջոցների շրջանառությունը։
Համաձայնության ժամկետը, որով ժամանակավորապես վերականգնվեց կառավարության ֆինանսավորումը, կավարտվի փետրվարի 15-ին, և ԱՄՆ նախագահը սպառնում է արտակարգ դրություն հայտարարել, եթե Կոնգրեսը չհաստատի պատի կառուցման համար անհրաժեշտ 5.7 միլիարդ դոլարի հատկացումը:
Մանրամասները տե՛ս այստեղ