Մատչելիության հղումներ

Shutdown-ի 35 օրերին ամերիկյան տնտեսությունը կորցրել է 11 մլրդ դոլար․ Կոնգրեսի վերլուծաբաններ


ԱՄՆ - Ազգային արխիվը փակ է կառավարության մասնակի «անջատման» հետևանքով, Վաշինգտոն, 22-ը դեկտեմբերի, 2018թ․
ԱՄՆ - Ազգային արխիվը փակ է կառավարության մասնակի «անջատման» հետևանքով, Վաշինգտոն, 22-ը դեկտեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերլուծաբանները հաշվարկել են, որ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման՝ shutdown-ի 35 օրերին ամերիկյան տնտեսությունը կորցրել է մոտավորապես 11 միլիարդ դոլար:

Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հաշվարկը հրապարակել է երեկ՝ առաջին օրը, երբ shutdown-ից տուժած շուրջ 800 հազար դաշնային աշխատողների մեծ մասը վերադարձավ աշխատանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG