Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու հայ կա


Ռուսաստան - Կալուգայի շրջանում ուղևորատար ավտոբուս է շրջվել, 3-ը փետրվարի, 2019թ.
Ռուսաստան - Կալուգայի շրջանում ուղևորատար ավտոբուս է շրջվել, 3-ը փետրվարի, 2019թ.

Երեկ Մոսկվայից Կալուգա ուղևորվող ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու հայ կա, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն՝ 2008 թվականին ծնված Մարիա Առաքելյան, 1988 թվականին ծնված Սոնա Ադամյան։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ դեսպանության, նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:

Դեպքը տեղի է ունեցել երեկ վաղ առավոտյան՝ Յարցևո ավանից ոչ հեռու։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Եվս 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վթարի պահին ավտոբուսում 48 մարդ է եղել, այդ թվում՝ 33 երեխա։ Յարցևո ավանի քաղաքապետն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ավտոբուսը մանկական պարային խումբ էր փոխադրում Կալուգա, որտեղ երեխաները պետք է մասնակցեին պարային մրցույթին:

Վթարի ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։

Ենթադրվում է, որ առատ ձյան պայմաններում երթևեկող ավտոբուսը շեղվել է ճանապարհից և շրջվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG