Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավտոբուսի վթարից 7 մարդ է զոհվել


Կալուգայի շրջանում ուղևորատար ավտոբուս է շրջվել, 3 փետրվարի, 2019թ.
Կալուգայի շրջանում ուղևորատար ավտոբուս է շրջվել, 3 փետրվարի, 2019թ.

Այսօր Ռուսաստանում՝ մայրաքաղաք Մոսկվայից 190 կիլոմետր հարավ, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում 4 երեխա: Եվս 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակի նախարարության հաղորդագրության, 45 մարդ փոխադրող ուղևորատար ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան Յարցևո ավանից ոչ հեռու: Այդ ավանի քաղաքապետն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ավտոբուսը մանկական պարային խումբ էր փոխադրում Կալուգա, որտեղ երեխաները պետք է մասնակցեին պարային մրցույթին:

Վթարի ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել և ցուցմունք է տալիս:

Ենթադրվում է, որ առատ ձյան պայմաններում երթևեկող ավտոբուսը շեղվել է ճանապարհից և շրջվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG