Մատչելիության հղումներ

Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին Էպիֆանիին օծել է որպես առաջնորդ


Ուկրաինայի նոր Ուղղափառ Եկեղեցին փետրվարի 3֊ին եկեղեցու առաջին մետրոպոլիտեն Էպիֆանիին օծել է որպես առաջնորդ՝ այսպիսով ամրապնդելով նորաստեղծ եկեղեցական մարմնի անկախությունը։

Էպիֆանիի օծումը տեղի է ունեցել մայրաքաղաք Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում։ Արարողությանը ներկա են եղել Ուկրաինական եկեղեցու տասնյակ բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև հյուրեր ու ներկայացուցիչներ օտարերկրյա եկեղեցական համայնքներից։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

Այս տարվա հունվարին Կոստանդնուպոլսի պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսը հրովարտակ ստորագրեց՝ ավտոկեֆալիա, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելով Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցուն։

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ այն բանից հետո, երբ տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ հայտարարեց 17-րդ դարին ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG