Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 17-ի դրությամբ Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Արթիկի, Մեղրիի, Գորիսի, Սևանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն էր տեղում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG