Մատչելիության հղումներ

Մակեդոնիան հայտարարում է, որ պատրաստ է արագացնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները


Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաև, արխիվ
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաև, արխիվ

Մակեդոնիան հայտարարում է, որ պատրաստ է արագացնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները՝ երկրի անվան շուրջ Հունաստանի հետ համաձայնության գալուց հետո։

Երեկ Վիեննայում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումից հետո վարչապետ Զորան Զաևը լրագրողներին ասել է, որ Մակեդոնիան շուտով կկարողանա «առաջընթացի հասնել օրենքի գերիշխանության ոլորտում և դատական բարեփոխումներ իրականացնել», ինչպես նաև հաջողություններ արձանագրել կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

Զաևը հույս է հայտնել, որ արդեն հունիսին համոզիչ փաստարկներ կներկայացնեն Եվրոպական խորհրդին՝ անդամակցելու բանակցություններ սկսելու համար:

«Մենք հավատում ենք եվրոպական արժեքներին՝ ավելի շատ, քան անդամ պետություններից որոշ մարդիկ», - ավելացրել է Մակեդոնիայի վարչապետը:

Ըստ պաշտոնական Սկոպյեի և Աթենքի միջև ձեռք բերված համաձայնության՝ Մակեդոնիան վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիա:

Երկրի անվանման շուրջ երկարամյա վեճը Հունաստանի հետ խոչընդոտ էր Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG