Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի ավտոճանապարհին բուք է:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ հաղորդել են, որ ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրից մինչև Բագրատաշեն հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղին է՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման:
2018 թվականի հունիսի 30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է: