Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հաջորդ ամիս կժամանի Վրաստան


Այցի մասին, ըստ Rustavi 2 հեռուստաընկերության, այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այսօր ներկայացրել է նաև այն ռազմավարությունը, որ որդեգրելու է վրացական բանակը 2019 թվականին․ - «Մեր գլխավոր առաջնահերթությունը այս տարի լինելու է այնպիսի զինված ուժերի ստեղծումը, որոնք հիմնված կլինեն տոտալ պաշտպանության սկզբունքի վրա: Կամավորների ներգրավումը այսուհետ իրականացվելու է պարզեցված կարգով, ինչը կնպաստի ավելի մեծ թվով շահագրգիռ անձանց ներգրավել բանակային ստորաբաժանումների կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG