Հայաստանի տարածքում այսօր և հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 25-28-ը՝ գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով:
Երևանում հունվարի 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին հնարավոր են թույլ տեղումներ, 28-ին սպասվում են տեղումներ։