Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում խորհրդարանի խոսնակ ընտրվելու կապակցությամբ


Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի և ժողովրդի համար կարևոր մի ժամանակաշրջանում, երբ նոր հնարավորություններ են բացվում օրենքի, արդարության և իրավունքի գերակայությամբ բարեզարդելու հայրենական մեր կյանքը և արձանագրելու նոր, հայրենաշեն ձեռքբերումներ: Բարձր ու պատասխանատու այս առաքելությանն է կոչված Ազգային ժողովը` մեր ժողովրդի մեծ վստահությամբ»։

Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Հունվարի 14-ին 7-րդ գումարման Ազգային ժողովը խորհրդարանի խոսնակ ընտրեց Արարատ Միրզոյանին։ 132 պատգամավորից Միրզոյանի օգտին քվեարկեց 131-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG