Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ


Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, արխիվ
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, արխիվ

Հունվարի 15-ին Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նա ԱՄՆ է մեկնել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով։

Ըստ Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակը:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆորնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան (UCLA), ինչպես նաև Լոս Անջելեսի հայկական դպրոցներ, հանդիպումներ կունենա դրանց ղեկավար կազմի, աշակերտների և ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի ընթացքում կհանդիպի նաև ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ և քննարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG