Մատչելիության հղումներ

Հունաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է ներկայացրել


Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոս, արխիվ
Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոս, արխիվ

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսն այսօր հրաժարական է ներկայացրել` բողոքելով Մակեդոնիայի անվանափոխության շուրջ համաձայնագրի դեմ:

«Մակեդոնական խնդիրն է այն հարցը, որ ստիպում է ինձ զոհաբերել այս պաշտոնը», - նշել է նախարարը:

Փանոս Կամմենոսը կառավարությունում ներկայացնում էր աջակողմյան «Անկախ հույներ» կուսակցությունը, որն այսօրվանից լքում է Ալեքսիս Ցիպրասի կոալիցիոն կառավարությունը:

Հույն աջերը կտրականապես դեմ էին 2018-ի հունիսին Աթենքի և Սկոպյեի միջև կնքված համաձայնագրին, ըստ որի, Մակեդոնիան անվանափոխվում էր` վերածվելով Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության: Այս զիջման դիմաց Աթենքը պարտավորվում էր դադարեցնել Սկոպյեի և եվրատլանտյան կառույցների միջև բանակցությունների գրեթե երկու տասնամյակ շարունակված արգելափակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG